Կանայք և աղջիկները երբեմն իրենց սիրելիի հետ շփման ընթացքում գործի են դնում այնպիսի հնարքներ, որոնք օգնելու փոխարեն կարող են միայն փչացնել հարաբերություններն ու վանել տղամարդկանց:
Ներկայացնում ենք դրանցից ամենակարևորները.
Սանձարձակ լինել
Իրականում տղամարդկանց վատ աղջիկները դուր չեն գալիս, ինպես աղջիկներին դուր են գալիս վատ տղամարդիկ: Տղամարդիկ կնախընտրեն այսպիսի կանաց սեքսի, բայց հաստատ ոչ ընտանիք կազմելու համար։
Լինել քմահաճ ու հիստերիկ
Կանանց մի խումբ երբեմն կարծում է, թե իրենց քմահաճույքներով ու հիստերիաներով կարող են ավելի կանացի թվալ և մշապես լինել տղամարդկանց ուշադրության կենտրոնում։ Բայց իրականում դա տղամարդուն բոլորովին դուր չի գալիս և կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։
Ունենալ մոդելային կազմվածք
Գաղտնիք չէ, որ որոշ տղամարդկանց են դուր գալիս սլացիկ ու բարեկազմ աղջիկները, սակայն գրեթե երբեք նրանք իրենց կյանքը չեն կապում չափից շատ գեղեցիկ ու մոդելային կազմվածք ունեցող աղջիկների հետ։ Ըստ վճակագրական տվյալների` տղամարդիկ ավելի հասարակ աղջիկների հետ են իրենց կյանքը կապում։
Թախծոտ ձայնով խոսել
Աղջիկների մեծ մասի դեպքում դա անբնական, նույնիսկ տգեղ է հնչում, ինչն էլ իր հերթին տղամարդուն ստիպում է մտածել, որ ինքը ոչ անկեղծ մարդու հետ է խոսում։
Հիմար ձևանալ
Աղջիկներ երբեմն փորձում են հիմար ձեւանալ, որպեսզի տղամարդն իրեն ավելի խելացի ու ինքնավստահ զգա։ Աղջիկներին թվում է, թե տղամարդուն դա դուր կգա, սակայն իրականությունն այլ է` հատկապես եթե ուզում եք լուրջ ու երկարատեւ հարաբերությոններ ունենալ ձեր ընտրյալի հետ։
Նյութի Աղբյուր՝ Orer.am