Պատրաստվում է տասը րոպեում, կարելի է օգտագործել ողջ օրվա ընթացքում:
Պահանջվում է`
Թեյնիկի մեջ լցնել մեկ-երկու կտոր թարմ կամ չորացված իմբիր (հայաստանյան սուպերմարկետներում ավելի շատ հանդիպում է չոր իմբիրի արմատը` արդեն կտորների բաժանված), երկու-երեք շերտ կիտրոն, մեկ ճաշի գդալ մեղր (ցանկալի է, որ մեղր լինի, չնայած կարելի է նաեւ առանց նրա), երկու-երեք հատ մեխակ: Ավելացնում ենք մեկ լիտր եռացրած ջուր, թողնում ենք` թրմվի տասը րոպե:
Պետք է նկատի ունենալ, որ ինչքան շատ լինեն իմբիրն ու մեխակը, համն այնքան խիտ կստացվի (ճաշակի խնդիր է): Այս ըմպելիքը, որպես տոնուսավորող գերազանց միջոց, կարելի է օգտագործել թե՛ առանձին, թե՛ սովորական թեյի մեջ լցրած:
Կոճապղպեղով թեյը շատ լավ միջոց է ֆիզիկական եւ մտավոր հոգնածության դեպքում, որն օգնում է վերականգնել ուժերը ծանրաբեռնված աշխատանքային օրվա ավարտին: Այս բույսի կարեւորագույն հատկություններից մեկն էլ այն է, որ ցածրացնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ: