Ելակը շատերիս սիրելի հատապտուղն է:
Նրա համն ու բույրը պարզապես խենթացնում են:
Բայց պարզվում է ելակի պոչերը շատ արժեքավոր են:
Դրանցից կարելի է թեյ պատրաստել, դրանք օժտված են կնճիռները հարթեցնող և մաշկը թարմացնող հատկությամբ:
Ելակով թեյ
Ելակի թարմ կամ չորացրած պոչերի վրա եռացրած ջուր լցնել, թրմել 5 րոպե և խմել: Այս ըմպելիքն օգտակար է բոլորին, ունի հանգստացնող ազդեցություն, օգտակար է երիկամների հետ կապված խնդիրների դեպքում:
Կոսմետիկ միջոց
Ելակի պոչերը հարել բլենդերի օգնությամբ, և քսել դեմքին, հարթեցնում է կնճիռերը և թարմացնում է մաշկը: