loading...

Իմացեք, թե ո՞ր կենդանին է ձեր թալիսմանը



Դիտումներ ` 2244
Իմացեք, թե ո՞ր կենդանին է ձեր թալիսմանը

Մարդու բնավորության մասին կարելի է շատ բան ասել, ըստ նրա ծննդյան տարեթվի, կամ կենդանակերպի նշանի։ Սակայն որպեսզի կարողանաք կարգավորել ձեր ճակատագիրը և ստանաք լրացուցիչ օգնություն, ապա ինքերդ ձեզ պետք է մի հարց տաք՝ ո՞ր կենդանին է իմ թալիսմանը։ Կենդանին կարող է պաշտպանել մարդուն, հաղորդել ուժ։

Ո՞ր կենդանին է իմ թալիսմանը

 Երբ մարդը հասկանում է, որ որոշ իրադարձություններ կյանքում անհնար է բացատրել մատերալիստի (նյութապաշտի) տեսանկյունից, նա բացում է իր հոգին նուրբ հարցերում։ Տեսնելու կարողությունը և օգտագործելու նշանները, միանգամից չեն տրվում։

Որպեսզի սովորեք օգտագործել կանխատեսումները, հարկավոր է մարզել դիտարկումները։ Ցանկացած իրադարձություն և հանդիպում պատահական չէ։ Անտեսելով դրանք, դժվար է իմանալ, որ կենդանին է ձեր թալիսմանը։



Ինչպես հասկանալ, ո՞ր կենդանին է ձեր թալիսմանը։

Ուշադրություն դարձրեք, ինչպիսի կենդանիներն են ձեզ ավելի հաճախ հանդիպում։ Եթե դուք միշտ տեսնում եք ինչ-որ գիշատիչ կամ տնային կենդանու հեռուստացույցով, նրա պատկերը հանդիպում է ամսագրերում, կամ գովազդներում, կամ նա գալիս է ձեր քնած ժամանկ, ապա ձեզ տրվում է զգուշացում։ Դուք կարող եք այս նշանները դիտարկել որպես կենդանու բնորոշ հատկանիշներ գտնելու ցանկություն։

• Կատու— ներդաշնակություն և խաղաղություն,
• Շուն– հավատարմություն, դավաճանություն, զգուշություն,
• Կով– բարություն և առատաձեռնություն,
• Խոզ– հարստություն, երկարակեցություն,
• Փիղ– իշխանություն, հաստատակամություն,
• Ձի– հպատրություն, աշխատասիրություն, արագընթացություն,
• Մուկ (առնետ) – խորամանկություն, խելացիություն, ճարպկություն,


• Օձ– թարմացում և իմաստություն,
• Գորտ– հնարամտություն, հարստություն,
• Կրիա– համառություն և համբերություն,
• Բու– իմաստություն, հաշվենկատություն,
• Բադ– հավատարմություն, հարստություն,
• Կռունկ– զգոնություն, պատվ, իմաստություն։

Կան հիմնական և օգնական թալիսմաններ։ Մարդկային կյանքի ընթացքում գլխավոր թալիսմանները կարող են փոխվել, կախված նրանից, թե ի՞նչ օգնություն է հարկավոր մարդուն։

http://asekose.info


loading...

Փակել