Կանխազգացողությունը և տարբեր իրավիճակներին գնահատական տալը մեծամասամբ որոշում են մեր ճակատագիրը, թելադրելով, թե ինչպես է պետք վարվել և ուր շարժվել:
Ահա ինչպես են տարբեր մարդիկ դիտարկում նույն իրավիճակը և ինչպիսի եզրակացություններ են անում:
Թեստին մասնակցելու համար բավական է պատասխանել մեկ հարցի:
Եվ այսպես պատկերացրեք, օդանավակայանում կորել է ճամպրուկն առանց ճանաչողական պիտակի: Միանգամից երկու մարդ պնդում են, որ դա իրենցն է: Ձեզ խնդրել են լուծել վեճը: Փորձեք որոշել, թե ո՞ւմ է պատկանում ճամպրուկը:
Որոշեցի՞ք․ ուրեմն նայեք արդյունքը.
Եթե դուք այն տվել եք ձախ կողմի աղջկան.
Ամենայն հավանականությամբ, դուք շատ իմպուլսիվ անձնավորություն եք, ում մոտ բանականության և սրտի պայքարում միշտ սիրտն է հաղթում: Ձեզ դժվար է նախապես հաշվարկել կյանքը և կառուցել երկարաժամկետ պլաններ: Բայց դուք լավ ընկեր եք, պատրաստ յուրաքանչյուր պահի շտապել օգնության: Բացի այդ դուք շատ լավ երևակայություն ունեք, որն ամեն օր դառնում է թարմ և գեղեցիկ գաղափարների աղբյուր:
Եթե դուք տվել եք այն աջ կողմի աղջկան
Դուք լուրջ անձնավորություն եք, որի վրա կարելի է հույս դնել: Դուք երբեք արմատից չեք կտրում և հապշտապ որոշումներ չեք կայացնում: Ցուցակները, պլանները ձեզ հաջողվում են կազմել առավոտվանից:
Ամենայն հավանականությամբ դուք փորձում եք մշտապես զարգանալ, նոր հմտություններ ձեռք բերել, խորանալ նոր թեմաների մեջ: Դրա շնորհիվ ձեր շրջապատի մարդկանց և ուրիշներին ձեր հետ ոչ միայն հանգիստ է, այլև հետաքրքիր:
Դուք նախընտրել եք չլուծել այդ հարցը ինքներդ և փոխանցել եք ճամպրուկը օդանավակայանի ադմինիստրացիային
Շնորհավորում ենք, դուք կոտրեցիք այս թեստը: Նշենք, որ դա բավականին խելամիտ որոշում է:
Ճիշտ պատասխան
Նկարը լի է մի շարք նշաններով և հուշումներով, որոնք պետք է օգնեն որոշել ճամպրուկի տիրուհուն:
Ճամպրուկը նույն գույնն է, ինչ ձախից կանգնած աղջկա բլուզը:
Այս հավակնորդն ունի երկար գեղեցիկ մազեր, իրերի վրա էլ դրված է սանրը:
Առաջին աղջիկն ունի հաճելի և բարեհամբույր տեսք և նման չէ ստախոսի:
Սակայն մենք տեսնում ենք, որ ճամպրուկի մեջ կա հեռախոս, իսկ ձախից աղջիկը իր ձեռքում պահում է բջջայինը:
Ճամպրուկի վրա կա կոդով կողպեք, իսկ աջից աղջիկն իր ձեռքում թուղթ է պահում համարով, որը կարող է կողպեքի կոդը լինել:
Բացի այդ ճամպրուկի մեկ ակը կոտրված է և այն պետք է ուսի վրա պահել: Երկրորդ հավակնորդի մոտ ճմրթված է վերնաշապիկի ուսի հատվածի մասը:
Իրականում հստակ պատասխան չկա: Բոլոր այս նշանները բաժանված են առաջնայինների և երկրորդականի, սակայն դրանցից ոչ մեկը որոշակի ժամանակ չի համարվում լիարժեք ապացույց: