Դերասանուհի, մոդել Մերի Մակարյանը իր Instagram-ում լուսանկար է հրապարակել իր ընտրյալի հետ: Լուսանկարին կից դերասանուհին շնորհակալություն է հայտնել իր հետևորդներին՝ իրեն ուղղված ջերմ բարեմաղթանքների համար:
«Սիրելի բարեկամներ, հարազատներ, ընկերներ, երկրպագուներ և պարզապես անծանոթներ, անչափ շնորհակալ եմ սիրո, ջերմության, հարգանքի և հոգատարության համար:
Հուսամ, որ բոլորիդ բարեմաղթանքները՝ ուղղված ինձ, հերթով կիրականան: Այո, իմ կյանքի ուղին այլևս ուրիշ է: Յուրաքանչյուրիդ մաղթում եմ անսահման սեր Աստծո բոլոր բարիքները արժանավայել ապրելու համար: Շնորհակալ եմ»,- գրել է դերասանուհին: