Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանն այսօր սուր քննադատության ենթարկեց Երկիր Ծիրանի խմբակցությանը Վազգեն Սարգսյանի անվան փողոցը Վուդրո Վիլսոնի անվամբ անվանակոչելու նախագծի քննարկման ժամանակ:
«Հայտնվել են չարորակ քաղաքական պզուկներ, որոնք իրենց հիվանդոտ երևակայությամբ մեզ անընդհատ տանում են դեպի քաղաքականություն: Տիկինը երկու անգամ եղել է պատգամավոր Ազգային ժողովում, էդ երկու ժամկետի ընթացքում ինքը մեզանից ստացել է 120 հազար դոլար՝ որպեսզ աշխատավարձ: Բոնուսները չեմ հաշվում:
Ուզում եմ հասկանամ՝ դիմացը ի՞նչ ա ստացել էս երկիրը, ժողովուրդը»,- հարցադրում արեց Իգիթյանը:
Նա նշեց, որ Զարուհի Փոստանջանն իրենց հասցեին «ափռ-ցփռ» վիրավորանքներ է թույլ տալիս, սպառնում, թե բանտ կնստեցնեի:
«Եղբայր, ես կենսագրություն ունեմ և շատ լավ կենսագրություն, ամբողջ կյանքս իմ երկրին եմ ծառայել: Տո դու ո՞վ ես, а кто ты такой? Ես որ իմ արածներն էս երկրի համար վզիդ դնեմ, գրիժա կստանաս, դու ո՞նց ես ինձ դատի տալիս»,- Զարուհի Փոստանջյանին դիմեց Լևոն Իգիթյանը:
Անդրադառնալով նախագծին՝ Իգիթյանն ասաց, որ Երևանի կենտրոնն օտար մարդու տեղ չէ, առավել ևս, որ Վազգեն Սարգսյանի հաշվին պետք է դա արվի:
Մանրամասները՝ Factor tv-ի տեսանյութում: