loading...

ԻՆՉՊԵՍ ՓՈԽՎԵՑ ՁԱՅՆԸ, ԵՐԲ ՀԱՐՑՐԻ՝ ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԱՅՐԻԿԴ, ԱՐԱՐԱՏ



Դիտումներ ` 672
ԻՆՉՊԵՍ ՓՈԽՎԵՑ ՁԱՅՆԸ, ԵՐԲ ՀԱՐՑՐԻ՝ ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԱՅՐԻԿԴ, ԱՐԱՐԱՏ

Ֆեյսբուքում մի հետաքրքիր գրառում տեսա․

Ararat Skorpion Khandoyan

Լսեք, եթե իմ ասածիցս մանթո և վառված մարդիկ կան, թող զանգահարեն ինձ 094702345 կամ 044702345 համարներով և ես բացատրեմ, որ իրենք բացեն իրենց աչքերի թավիշը։

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանն ասել էր․ «Իրականում Հայաստանում ոչինչ չի փոխվել, միայն «իշխանիկների» տեղերն է փոխվել»: Ու դա դարձել էր բուռն քննարկման նյութ և հիմնականում սլաքն ուղղվել էր «Սասնա Ծռերի» դեմ։

Մարդը չի փախչում, չի հրաժարվում իր ասածից, ընդհակառակը, հրավիրում է զրույցի։



Զանգեցի Արարատին՝ «ոչ թե մանթո և վառված լինելուց», ոչ թե որպես լրագրող, այլ հենց այնպես մարդկայնորեն։ Ասեմ, որ միմյանց չէինք ճանաչում։ Ներկայանալուց հետո հարցրի․

-Ինչպե՞ս է մայրիկդ, Արարատ։

Այդ «կարծր մարդ տեսակը», ով ոչ մի դժվարության, ցավի առաջ չի ընկրկել, «փլվեց», ձայնը փոխվեց։ Ո՜նց կարող է մի բառը մարդուն այդքան փոխել․

-Շնորհակալություն, լավ է, ցավդ տանեմ։

Ու երկար զրույցի ժամանակ անընդհատ նույն բանը՝ ցավդ տանեմ․․․

Նման մարդու մասին դժվար է քաղաքականացված որևէ բան գրել, միայն ասեմ, որ, ինչպես ինքն էր ասում՝ «Ինքը Սասնա ծուռ չէ, Հիմնադիր խորհրդարանի անդամ չէ», ինքը պարզապես ՀՀ ազատ քաղաքացի է։ Ինքը ազատ է եղել և՛ ռեժիմի ժամանակ, և՛ բանտում․․․ Իր մարմինն են կալանավորել։


Եվ ինքը, ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի իրավունք ունի արտահայտվելու։ Առավել ևս, երբ դատական փորձությունների միջով անցնելով, գոնե մեզնից շատ բան է տեսել ու համոզվել։ Բայց ես շրջանցում եմ այդ թեման, այդ քաղաքական թեման, որը մարդկանց իրար դեմ է հանել ու վստահությամբ ասում, որ մորն այդպես սիրող մարդը հայրենիքի համար իր կյանքը կտա։ Իսկ նա դա ապացուցել է։

Դատական նիստերից մեկի ժամանակ, Արայիկ Խանդոյանը բարևել է բոլորին, իսկ մորը հուզված տեսնելուն պես բռունցքով հարվածել սեղանին եւ նայել մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանի ուղղությամբ ու ասել.

**«Մորս արցունքները սաղիդ քթից եմ բերելու»: **Մորը՝ Ռիմա Խանդոյանին, հորդորել է՝ հանգիստ լինել եւ չհուզվել:

ՀԳ Հենց այնպես հիշեցի։ Գուցե պետք էր հիշել․․․

Հասմիկ Բաբաջանյան

https://www.hraparak.am/posts/5b54b5b85acf3506c8eb7748


loading...

Փակել