loading...

Հզոր պայթյուններ Տավուշի սահմանագծում



Դիտումներ ` 1289
Հզոր պայթյուններ  Տավուշի սահմանագծում

Հոկտեմբերի 25-ին, օրվա ընթացքում, Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի բնակիչները լսել են 5-6 մեծ պայթյուններ, որոնց հետեւանքով գյուղի տների պատուհանների ապակիները ցնցվել են: Այդ մասին հայտնեցին Այգեհովտի բնակիչները: Պայթյունների ձայները լսվել են Բերդի տարածաշրջանի սահմանամերձ այլ գյուղերում, մարզի սահմանամերձ այլ բնակավայրերում: Տավուշի գյուղերում ոչ մի վնաս չի եղել, ամեն ինչ կատարվել է Ադրբեջանի տարածքում: Սահմանագոտու բնակիչները հայտնեցին, որ այդ տարածքում ադրբեջանական զինուժը հրաձգարան ունի, որտեղ հավանաբար, կարող էին փորձարկվել նոր, ավելի հզոր զինատեսակներ: 
Նյութի աղնյուր՝ http://www.aravot.am

 


loading...

Փակել