loading...

Հզոր միջոց, որը պայքարում է ատամնաքարի դեմ ուլտրաձայնից 100 անգամ ավելի լավ



Դիտումներ ` 2302
Հզոր միջոց, որը պայքարում է ատամնաքարի դեմ ուլտրաձայնից 100 անգամ ավելի լավ

Ամեն օր ուտելուց հետո ատամների վրա բարակ թաղանթ է գոյանում՝ ատամնափառ:

Այն ժամանակին չմաքրելու դեպքում ժամանակի ընթացքում կամրանա և կարող է վերածվել ատամնաքարի:

Իսկ բակտերիաները որոշակի թթուներ են անջատում, որոնք վնասում են էմալը:

Դրա մեջ անցքեր ձևավորելով՝ բակտերիաները հասնում են ատամի ներս և կարիես են առաջացնում:

Այսպիսի խնդիրներից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս օգտվել ստուգված միջոցներից և մեկընդմիշտ ազատվել ատամնաքարից:

Կռատուկի արմատով և լոբու կեղևով թուրմ

Բաղադրիչները՝

1/2 թ/գ կռատուկի չոր արմատ

1/2 թ/գ լոբու չոր կեղև 200 մլ ջուր

Պատրաստումը՝

1. Կռատուկի արմատը և լոբու կեղևը լցրու ոչ մեծ տարայի մեջ, վրան եռացած ջուր լցրու:

2. Թող միջոցը թրմվի մեկ օր: Այս ժամանակից հետո կարելի է թուրմն ընդունել 1-ական ճ/գ օրական 3 անգամ:

Աշխատիր միջոցը մի քանի րոպե պահել բերանիդ խոռոչում:

 

 

 



Ծիծեռնախոտի թուրմ

Բաղադրիչները՝ 1 թ/գ ծիծեռնախոտ 200 մլ ջուր

Պատրաստումը՝ 1. Ծիծեռնախոտի վրա եռացած ջուր լցրու:

2. Թող միջոցը թրմվի 30 րոպե, հետո քամիր:

Բերանիդ խոռոչը ողողիր այս միջոցով օրական 3 անգամ:

Աշխատիր թուրմը հնարավորինս շատ պահել բերանումդ:

Պետք է թուրմերը պատրաստել 2 ամիս տեսանելի արդյունքի հասնելու համար:

 

loading...

Փակել