Հյուսիսային պողոտայում Burger King արագ սննդի ցանցի կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունից, նախնական տվյալներով, տուժել է 7 մարդ։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
«Տեղեկությունները խիստ նախնական են և կարող են փոխվել։ Տուժածների թվում առկայության երեխաների մասին տեղեկությունները ճշտվում են։ Պատճառները դեռևս հայտնի չեն»,- ասել է Նանա Գնդոյանը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների և օպերատիվ խմբերը:
Ներկայացնում ենք դեպքի վայրից արված լուսանկարներ: