Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Յամալո-Նենեցկի երկրամասի Կրասնոսելկուպ գյուղում բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի պատճառով մահացել է 4 մարդ, նրանցից երեքը երեխաներ են, այս մասին գրում է vesti.ru-ն:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները կարողացել են դուրս բերել ևս երեք տուժածի, շենքի մնացած բնակիչները կարողացել են դուրս գալ վառվող տներից ինքնուրույն: