loading...

Հրաշք բույսի բուժիչ հատկությունները ահա, թե ինչու է պետք, որ յուրաքանչյուրի տանը լինի այս բույսից



Դիտումներ ` 2422
Հրաշք բույսի բուժիչ հատկությունները ահա, թե ինչու է պետք, որ յուրաքանչյուրի տանը լինի այս բույսից

Ֆիկուսն ամենաօգտակար տնային բույսերից մեկն է:

Այն շատ լավ մաքրում է օդը և դրական ազդեցություն է ունենում ինքնազգացողության վրա: Առաջ մարդիկ հավատում էին նրան, որ ֆիկուսը կլանում է բացասականը և մաքրում է տան մթնոլորտը:

Եթե դուք ցանկանում եք, որ ձեր տունը լցվի հաջողությամբ ու առատությունով՝ պետք է ունենալ ֆիկուս Բենջամին (փոքրիկ տերևներով ֆիկուս): Ֆիկուսն օգտագործում են նաև հազի և մրսածության բուժման համար:

Նրա տերևների թուրմով բուժում են ռեվմատիզմ, արտրիտ և արթրոզ: Այս բույսն օգնում է նաև թութքի բուժմանը:

 



Ֆիկուսը՝ հոդերի բուժման համար

Ձեզ պետք կգա

Ֆիկուսի տերև

80 մլ օղի

Պատրաստման եղանակը

1 Մանրացրեք ֆիկուսի տերևը մսաղացի օգնությամբ, լցրեք վրան օղին և ծածկեք կափարիչով:

Պահեք այն մութ և սառը վայրում 14 օր:

2 Անցկացրեք այդ զանգվածը մառլյայի միջով, լցրեք մուգ ապակիով շշի մեջ և պահեք այն սառը վայրում:

3 Քնելուց առաջ աղով տաք լոգանք ընդունեք, հետո քսեք թուրմը հոդերին: Վրայից բրդյա շարֆ փաթաթեք:

Այս գործողությունը մի շարունակեք յոթ օրից ավել:

 


Հազի բուժում

Ձեզ հարկավոր կլինի

1 ֆիկուսի տերև

1 թեյի գդալ մեղր

1,5 բաժակ ջուր

Պատրաստման եղանակը

1 Դրեք ջրով կաթսան կրակին: Հասցրեք հեղուկն եռման աստիճանի: Հոտո դրեք ջրի մեջ ֆիկուսի տերևը երեք րոպեով:

Հանեք տերևը և վրան մեղր լցրեք:

2 Հետո դրեք այդ տերևը կրծքավանդակին և փաթաթեք ֆլանելե կտորով: Թրջոցը պետք է պահեք մինչև լույս:

Արեք այս գործողությունը մինչև լիարժեք լավանաք:

Արդյունավետ միջոց ճարպագնդիկների դեմ

Ձեզ պետք կգա

80 մլ ֆիկուսի հյութ

40 մլ քացախ

Պատրաստման եղանակը

1 Անց կացրեք մսաղացով ֆիկուսի փարթամ տերևները, հյութը քամեք մառլյայով: Հյութին ավելացրեք քացախը:

Խարնուրդը լցրեք մուգ ապակիով շշի մեջ և փակեք կափարիչով:

2 Երկու կաթիլ կաթացրեք այդ հատվածի վրա՝ չկպչելով հարակից մաշկին:

Այն պետք է պահել ամենաշատը 10 վայրկյան, իսկ հետո լվանալ ջրով: Այս գործողությունը պետք է անել գիշերը, այնքան ժամանակ մինչև ճարպագնդիկներն անհետանան:

Դիզենտերիայի և աղիքային խանգարումների բուժում

Ձեզ պետք կգա

50 մլ ֆիկուսի հյութ

100 մլ սպիրտ

Պատրաստման եղանակը

1 Հենց նոր պոկած ֆիկուսի տերևները մանրացրեք մսաղացի օգնությամբ, հետո հյութը քամեք մառլյայով:

Լցրեք ֆիկուսի հյութի վրա սպիրտը:

Լցրեք խարնուրդը մուգ ապակե շշի մեջ և պահեք երկու օր սառնարանում:

2 Առաջին օրն օգտագործեք երկու ժամը մեկ 1 ճաշի գդալ: Երկրորդ և երրորդ օրերին օգտագործեք օրը 5 անգամ:

Չորրորդ օրը օգտագործեք մեկ թեյի գդալ՝ օրը երեք անգամ, ուտելուց հետո: Ատամի ցավից արագ ազատվել Ձեզ հարկավոր է 1 ճաշի գդալ ֆիկուսի հյութ 3 ճաշի գդալ սպիրտ Պատրաստման եղանակը 1 Ֆիկուսի հյութով բաժակի մեջ սպիրտ ավելացրեք: Դրեք մութ տեղում՝ երկու օր:

2 Բամբակը թրջեք թուրմի մեջ: Դրեք այն ցավացող ատամի վրա և պահեք այդպես մի փոքր: Հետո հանեք բամբակը և ողողեք բերանը երիցուկի թուրմով:

Ֆիկուսը հիանալի բուժիչ միջոց է, բայց պետք է հիշել հակացուցումների մասին: Այս բույսի միջոցով բուժումը հակացուցված է հղի կանանց և երեխաներին: Չի կարելի օգտագործել ֆիկուսից պատրաստված միջոցներ, եթե ունեք սրտի հետ խնդիրներ: Ժողովրդական դեղամիջոցներն օգտագործելուց առաջ խորհրդակցեք ավանդական բժշկությամբ զբաղվող բժիշկների հետ:

 


loading...

Փակել