Օդանավը, որը չվերթ էր իրականացնում Մոսկվայից Բանգկոկ, 15 վայրկյան գտնվել է մրրկայնության գոտում, 30 վայրկյան հետո անձնակազմը կարողացել է օդանավը վերադարձնել անհրաժեշտ հետագիծ։ Այս մասին պատմել է անձնակազմի հրամանատար Ալեքսանդր Ռուզովը, հայտնել է ՌԻԱ Նովոստին։
«Աէրոֆլոտի» տվյալներով, նախօրեին Boeing 777–ը, որը իրականացնում էր SU270 չվերթը, Թաիլանդի մայրաքաղաքի օդանավակայանում վայրէջքից 40 րոպե առաջ ընկել է ուժեղ մրրկայնության գոտի։ Միջադեպի պատճառն է եղել «պարզ երկնքի մրրկայնությունը», անձնակազմը հնարավորություն չի ունեցել ուղեւորներին նախազգուշացնել իրենց տեղեր վերադառնալու անհրաժեշտության մասին։
«Այդ ամբողջը տեւել է 15 վայրկյան, 30 վայրկյան հետո անձնակազմի ու բրիգադի գրագետ գործողությունների շնորհիվ օդանավը վերադարձել է անհրաժեշտ հետագիծ։ Ու ամեն ինչ դադարել է։ Բայց ցավոք, ուղեւորները, որոնք անվտանգության ամրագոտիները կապած չեն եղել, վնասվածքներ են ստացել»,- ասել է Ռուզովը։