եցգետին
Այս նշանի ներկայացուցիչները ամենահեշտն են տանում անցյալի բաժանումները։ Նրանք կհիշեն դրա մասին, ժամանակ առ ժամանակ էլ այդ հիշողությունները կստիպեն կորցնել հոգեկան կայունությունը, սակայն հետագայում՝ նորից սիրահարվելիս, նրանք օգտագործում են անցյալի դասերը։
Պաշտպանված լինելու պահանջը նրանց ստիպում է զգալ ամեն բան ճիշտ անելու անհրաժեշտություն։ Նրանք շատ են աշխատում իրենց զուգընկերների հետ, որպեսզի լուծեն բոլոր խնդիրներն ու վեճերը, սակայն երբեք չեն թողնում նրանց։
Ցուլ
Սիրո մոլորակի՝ Վեներայի հովանավորության ներքո ծնված այս նշանը կարող է հեշտությամբ վերջ տալ հարաբերություններին։ Նրանք կարող են մի փոքր համառ ու պնդաճակատ լինել ու երբեք չեն ընդունում իրենց մեղավորությունը։ Սակայն հոգու խորքում նրանք ուզում են սիրված լինել։ Նրանք դառնում են հավատարիմ, նվիրված ու ազնիվ՝ իրենց զուգընկերոջ հանդեպ, ու եթե սիրեն, երբեք չեն հրաժարվի նրանից, նույնիսկ եթե մյուսները կարծեն, որ պետք է հրաժարվեն։
Այծեղջյուր
Նրանք ուզում են, որ հարաբերությունների որակը բարձրանա, ու երբեք չեն լքում, հետևաբար՝ միշտ աշխատում են շտկել իրավիճակը։
Կշեռք
Այս նշանի տակ ծնված մարդիկ սարսափելի վիճակում են հայտնվում, երբ որևէ մեկին նեղացնում են։ Նրանք փորձում են հարթել իրավիճակը ու երբեք չեն թողնում սիրելիին։