loading...

Հոկտեմբերի 9-ի աստղագուշակը



Դիտումներ ` 760
Հոկտեմբերի 9-ի աստղագուշակը

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լուրջ տրամադրված կլինեք, և դա հիանալի է. այսպիսի մոտեցման շնորհիվ կկարողանաք լուծել ինչ-որ վաղեմի խնդիրներ, գործերում կարգուկանոն հաստատել, կարևոր հարցերին պատասխաններ գտնել: Պետք չէ կանգ առնել ձեռք բերածի վրա: Եթե ձեր առջև նոր նպատակներ դնեք, իրադարձություններն ավելի հետաքրքիր կզարգանան. գրավիչ առաջարկներ կստանաք: Անսովոր մարդկանց հետ ծանոթանալու, արդյունավետ համագործակցելու կամ փոխադարձ սիրահարվելու հնարավորություն կա:

Կենսական պոտենցիալը բարձր կլինի: Չեք հոգնի նույնիսկ մեծ ծանրաբեռնվածության դեպքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հաջող ու արգասաբեր կլինի: Հիանալի գաղափարներ կունենաք, և այսօր դրանք իրագործելու համար հնարավորություններ կստեղծվեն: Ձեր աշխատասիրությունն ու համառությունը լավ տպավորություն կթողնեն, աշխատանքի արդյունքներն էլ աննկատ չեն մնա: Շուտով հաճելի պարգևատրում կլինի:

Ոչ միայն լավ լեզու կգտնեք շրջապատի հետ, այլև ամեն մեկի մեջ ինչ-որ լավ բան կգտնեք, համակրանքով կլցվեք նրա հանդեպ, ումով առաջ չէիք հետաքրքրվում: Չի բացառվում անսովոր սիրային հարաբերությունների սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ցույց տվեք, թե ինչի եք ունակ. այսօր դա ձեզ մոտ լավ կստացվի: Հաճելիորեն կզարմանան նույնիսկ նրանք, ովքեր ձեզ վաղուց գիտեն: Հնարավորություն կունենաք ոչ միայն արդյունավետ գործնական բանակցություններ վարել, այլև հակառակորդին համոզել ձեր ճշմարտացիությունը, իսկ մրցակիցներին ձեզ համախոհներ ու գործընկերներ դարձնել:

Լավ կանցնի օրը սիրահարված Երկվորյակների համար: Աստղերը նրանց հաճելի հույզեր ու սիրային վառ պահեր են խոստանում: Միայնակների համար էլ չի բացառվում ճակատագրական հանդիպումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մի նյարդայնացեք: Օրը կարող է բավականին անհաջող դասավորվել, սակայն ամեն ինչ այդքան էլ վատ չէ: Եթե սխալներ թույլ տաք (իսկ դա այսօր հաճախ կլինի), կկարողանաք արագ ուղղել դրանք. պետք է պարզապես ժամանակն իզուր չվատնել: Երբեմն կարող են տարաձայնություններ ծագել մտերիմների հետ, սակայն լուրջ վեճերից կհաջողվի խուսափել: Հարաբերությունները շուտով կհարթվեն:

Աշխատեք սահմանափակել ծախսերը. որոշ ոչ այնքան անհրաժեշտ ծախսերի համար հետո կարող է զղջաք: Եթե վստահ չեք, որ այս կամ այն իրը ձեզ պետք է, լավ է հետաձգել գնումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա մեծ մասը հաջող կանցնի: Միայն երեկոյան հնարավոր են փոքրիկ տհաճություններ, որոնցից արագ գլուխ կհանեք: Ժամանակն է ինչ-որ կարևոր ու բարդ գործ ստանձնելու: Արագ հաջողությունների կհասնեք, և դա լավատեսություն կհաղորդի: Շուտով կողմնակիցներն էլ օգնության կհասնեն, այնպես որ, միայնակ աշխատելու վտանգ չի սպառնում:

Զգույշ եղեք. խոշոր գումար կորցնելու հավանականություն կա: Պետք չէ մասնակցել կասկածելի ֆինանսական սպեկուլյացիաներին, որոնք արագ ու հեշտ եկամուտ են խոստանում: Իսկ ահա երկարատև համագործակցության մասին պայմանավորվել կարելի է. այն շատ հնարավոր է արգասաբեր լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կարող եք ապագայի պլաններ կազմել: Կհասկանաք, որ ժամանակն է համակարգել դրանք ու առանձնացնել առաջնային նշանակություն ունեցողները: Կդիմեք այնպիսի փորձարկումների, որոնք երկար ժամանակ ռիսկային էիք համարել, ու չեք սխալվի: Օրը հարմար է բարձր մակարդակով բանակցությունների ու այն մարդկանց հետ հանդիպումների համար, ովքեր կարող են ազդել ձեր մասնագիտական ապագայի վրա:

Ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու հնարավորություն կունենաք: Կարող եք խոսել հարազատների հետ ձեզ անհանգստացնող հարցերի շուրջ, քննարկել համատեղ գործերն ու պլանները: Տարաձայնություններ չեն ծագի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հանգստություն պահպանեք, նույնիսկ եթե ամեն ինչ այնպես չընթանա, ինչպես ուզում էիք: Օրը կարող է տհաճ անակնկալներ մատուցել, սակայն տեղի ունեցող իրադարձությունները երկարատև հետևանքներ չեն ունենա, և շուտով ամեն ինչ կմոռացվի:

Դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը. տարաձայնությունների պատճառներ ավելի հաճախ կծագեն, փոխադարձ պահանջներն էլ մեծ կլինեն: Ձեր խնդիրը բաց կոնֆլիկտ թույլ չտալն է. պետք է պահպանել թեկուզ թվացյալ խաղաղությունը: Իսկ ահա տղամարդկանց կես խոսքից կհասկանաք, նրանք էլ նույնկերպ կպատասխանեն ձեզ, կօգնեն գործերում և հաճելի ուղեկից կլինեն ուղևորությունների ժամանակ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարևոր ու բարդ գործեր ձեռնարկել այսօր չարժե, իսկ ահա ապագայի պլաններ քննարկել կարող եք: Տեղեկատվություն կստանաք, հաճախ՝ հակասական, այնպես որ ժամանակ պետք կլինի ամեն ինչ ստուգելու ու կշռադատելու համար: Չեն բացառվում անսպասելի ծանոթությունները, հանդիպումներն այն մարդկանց հետ, որոնք կստիպեն փոխել պլանները, ուրիշ հայացքով նայել խնդիրներին, որոնցով պատրաստվում էիք զբաղվել:

Օրը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում շփումների, հին ընկերների, ծանոթների ու պարզապես ձեզ համար հաճելի մարդկանց հետ հանդիպումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Այսօր հնարավոր է սրվեն հին հակասությունները, ամենափոքր դիտողություններն էլ վիրավորական կթվան, դժվար կլինի լեզու գտնել այն մարդկանց հետ, ովքեր չեն կիսում ձեր հայացքները: Եթե մտադիր եք ինչ-որ կարևոր բան անել, ինքնուրույն գործեք՝ օգնության ու խրախուսանքի չսպասելով: Շփվեք միայն այն մարդկանց հետ, ովքեր ձեզ հաճելի են. պետք չէ փորձության ենթարկել համբերությունը:

Գնումների հետ զգույշ եղեք: Կթվա, թե ձեզ շահավետ պայմաններ են առաջարկում, սակայն գործնականում դա այդպես չի լինի: Ինչ-որ անպիտան իրի համար ավելի շատ վճարելու ռիսկ կա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Առավոտը անհաջող կլինի, սակայն ողջ օրն այդպես չի լինի: Իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի, իսկ եթե դրա հետ մեկտեղ նախաձեռնություն էլ ցուցաբերեք, տրամադրությունն արագ կբարձրանա: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ. դրանք հավանական է հաճելի չլինեն, փոխարենը օգտակար կարող են լինել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է լուրջ աշխատանքի ու կարևոր գործերի համար: Չեք շեղվի ու սխալներ թույլ չեք տա, ոչինչ բաց չեք թողնի աչքից. զարմանալի չէ, որ արդյունքներն էլ հիանալի կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անակնկալներով լի օր է: Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, փոփոխություններ աշխատավայրում և տանը: Դժվար կլինի առանձնացնել մասնագիտականն ու անձնականը. հնարավոր է ծառայողական սիրավեպի կամ ընտանեկան բիզնեսի սկիզբը:

Օրը հարմար է տաղանդներն ու գիտելիքները կիրառելու համար, որոնք առաջ անօգուտ էիք համարում: Հին հոբբին կարող է լրացուցիչ եկամտի աղբյուր դառնալ: Սիրահարված Ջրհոսները կարող են խճճված իրավիճակում հայտնվել. ժամանակ պետք կգա գլուխ հանելու ստեղծված իրավիճակից: Պետք չէ վիրավորել մտերիմ մարդուն դատարկ կասկածներով ու չհիմնավորված խանդով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր շատ բանի ունակ կլինեք. վստահեք ուժերին ու շատ բանի կհասնեք: Հիանալի օր է բարդ գործեր ձեռնարկելու, մասշտաբային նախագծեր սկսելու կամ էլ համախոհներ փնտրելու համար: Պետք չէ ինքներդ ձեզ համար դժվարություններ ստեղծել: Հաճախ հարցերին ամենապարզ պատասխաններն են ամենից ճիշտը:

Ժամանակը լավ անցկացնելու, հանգստանալու, ձեզ համար թանկ մարդկանց հետ հանդիպելու հնարավորություն կունենաք: Մտերիմներին ուրախացնելու, սիրելիին հաճելի անակնկալներ անելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


loading...

Փակել