loading...

Հոկտեմբերի 27-ի մասին կա մի տեսաձայնագրություն՝ Վովա Գասպարյանը հնարավոր չէ չունենա



Դիտումներ ` 787
Հոկտեմբերի 27-ի մասին կա մի տեսաձայնագրություն՝ Վովա Գասպարյանը հնարավոր չէ չունենա

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Զավենի Սարգսյանը:

-Պարոն Սարգսյան, երևի տեղյակ եք, որ ԵԿՄ նախագահի ամենաշատ շրջանառվող թեկնածուն Դուք եք այս օրերին:

-Ես հայտ չեմ ներկայացրել, չգիտեմ հանրային ընկալման մեջ կամ համացանցով շրջանառությունն ինչպիսին է: Այո՛, ինձ զանգահարում են, գրում են տարբեր մարզային կառույցներից տարբեր անհատներ: Մարդիկ ասում են՝ շատ լավ կլինի, որ դու գաս, շատ մարդիկ էլ ասում են՝ քեզ պետք չէ, բացարձակ ուրիշ կառույց է, քո ինչի՞ն է պետք:

Այդ մարդիկ ձեր մտերի՞մ շրջապատից են:



-ֆեյսբուքյան ընկերներ, ծանոթ-անծանոթ մարդիկ, նաև շրջապատի մարդիկ կան կուսակցությունում, որ ասում են՝ չարժի մտնել այդ ամեն ինչի մեջ: Բայց ես ամեն ինչ տեսնում եմ արժեքների մեջ: Կա արժեք. ԵԿՄ-ն իմ կարծիքով և ինձ համար արժեք է, որը Հայաստանի երրորդ Հանրապետության ստեղծման օրվանից ձևավորված և այս երկրի կայացման գործում լուրջ լումա ունեցող պոտենցիալ է: Եթե ջնջում ենք այդ արժեքը, փոխարենն ի՞նչ ենք դնում:

Ի դեպ այսպիսի կարծիք էլ կա՝ ԵԿՄ-ն փառքով կատարել է իր գործը և հիմա ժամանակն է փակել պատմության այդ էջը:

-Երկարապահ անունը հենց ասում է, որ իր գործը միայն ազատամարտիկ լինելը չէ, այլ նաև պատերազմից հետո երկիր պահելն է: Ես այն տեսակետին եմ, որ երբ որ 1000 կմ սահման ունես պահելու, չեմ ասում թե զինակոչի ինչ թիվ ունենք, և այդ 1000 կմ-ը տաք սահման է, և ամեն րոպե պատերազմը հնարավոր է, 70 տարեկան զենք վերցնողն էլ հաշիվ է: Այս առումով, նաև պրակտիկ առումով Երկրապահը փակելը համարում եմ սխալ: Բայց փակելը նաև կոպիտ սխալ եմ համարում արժեքային առումով.


Այն արժեքները, որ փորձում ենք կողմ դնել, ինչ-որ պատճառներով վարկաբեկել, ո՞ւմ է ձեռնտու. եկեղեցին վատն է, կաթողիկոսը վատն է երկրապահը վատն է, հերոսը հերոս չէ, էս ո՞ւմ քարոզն է:

http://www.1in.am/2381313.html


loading...

Փակել