loading...

Հիգիենիկ շրթներկը կարող է վնասել մարդու առողջությունը



Դիտումներ ` 525
Հիգիենիկ  շրթներկը կարող է վնասել մարդու առողջությունը

Հիգիենիկ շրթներկերը շատ օգտակար են շուրթերի սնուցման համար, առավել ևս աշնան և ձմռան ժամանակ: Սակայն դրանց հաճախակի օգտագործումը կարող է վնասել մարդու առողջությանը:

Այս ոլորտում հետազոտություննն իրականացրել են Ֆրանսիայի գիտական աշխատողները: Նրանք պարզել են, որ դրանց մեծամասնությունը պարունակում է թունավոր նյութեր:

Հեատզոտությունը պատվիրել է Que Choisirֆրանսիական մեծ խումբը, որը զբաղվում է սպառողների շահերով: Փորձարկման ընթացքում ստուգվել է 21 տեսակ շուրթերի բալզամ տարբեր բրենդների, այդ թվում նաև խոշոր կոսմետիկ ընկերությունների: Պարզվել է, որ բոլորի մեջ առկա են կանցերոգեն նյութեր:

Որոշ հիգիենիկ շրթներկերում գիտնականները հայտնաբերել են հանքային յուղեր՝ հարուստ ածխաջրերով: Օրգանիզմ ընկնելուց դրանք կարող են հրահրել լիմֆոկապերի և լյարդի բորբոքում:

Մասնագետները կարծում են, որ հիգիենիկ շրթներկի մեջ այդպիսի միացություններն առավել վտանգավոր են, քանի որ այդ կոսմետիկ միջոցի օգտագործման ժամանակ շրթներկը հանգիստ կարող է անցնել կնոջ օրգանիզմ:


loading...

Փակել