Փողը չի կարելի պահել լուսավոր տեղում, այն պետք է պահել մութ տեղում:
Սեղանի վրա երբեք փող և դանակ մի թողեք:
Նորալուսնի ժամանակ դրամապանակը, որի մեջ փող կա, երեք գիշեր թողնել պատուհանի գոգին:
Որպեսզի դրամապանակը միշտ լիքը լինի, պետք է մեջը թողնել առնվազն մեկ թղթադրամ:
Տան պատուհանները, հայելիները միշտ մաքուր պահեք, դրանք ձգում են փողը:
Ջրի մեջ մի քանի մետաղադրամ դնել, որոշ ժամանակ անց հանել, և այդ ջրով լվանալ հայելիները:
Փողը հաշիվ է սիրում, սակայն հավաքած փողը չի սիրում, երբ այն հաճախակի հաշվում են:
Երբեք մի կանգնեք ձեր տան շեմին, վանում է հաջողությունը և բարեկեցությունը:
Ստացած աշխատավարձը չի կարելի նույն օրը ծախսել, ստանալու օրը պետք է տանը գիշերի: