loading...

Հայուհին և ադրբեջանուհին կատարում են "Մի գնա" երգը (տեսանյութ)



Դիտումներ ` 1350
Հայուհին և ադրբեջանուհին կատարում են "Մի գնա" երգը (տեսանյութ)

Ռուսաստանում բնակվող հայուհի Կիմա Խուդոյանը և ադրբեջանուհի Այթենը համատեղ կատարել են Սպիտակցի Հակոյի և Սուպեր Սաքոյի հատկապես Թուրքիայում և արևելյան որոշ երկրներում հիթ դարձած "Մի գնա" երգը,որը տեղադրել են instagram-ում և երկու օրում ապահովել բավական բարձ դիտումներ:

Հայաստանում բավական նորմալ են վերաբերվում,երբ հայերը կամ ադրբեջանցիները համատեղ ինչ-որ երգ են կատարում,սակայն մեր արևելյան հարևանների մոտ դա առաջացնում է անկառավարելի հիստերիա:.Թուրքիայում Սպիտակցի Հակոյի և Սուպեր Սաքոյի "Մի գնա" երգի մեծ տարածումն ազգային աղետ էր դիտվում Բաքվում:



Ադրբեջանական ԶԼՄ-ներն ուղղակի անարգանքի սյանն էին գամում թուրքական շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներին,ովքեր սոցցանցերի իրենց էջերում տեղադրում էին այդ երգի սեփական կատարման տեսահոլովակները կամ այդ երգի տակ պարելը:

Հետաքրքիր է,ի՞սկ Բաքվում ինչպես են ընդունելու այդ երգի համատեղ կատարումը Կիմայի և Այթենի կողմից:


loading...

Փակել