loading...

Հայտնի է աղբանոցում հայտնաբերված մահացած նորածնի մոր ինքնությունը. նոր մանրամասներ



Դիտումներ ` 1185
Հայտնի է աղբանոցում հայտնաբերված մահացած նորածնի մոր ինքնությունը. նոր մանրամասներ

Արմավիր մարզի աղբանոցում նախօրեին մահացած հայտնաբերված նորածնի դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Նորածնի մայրը հայտնաբերվել է: Նա նույն քաղաքի բնակիչ է, 37 տարեկան: Մահացած փոքրիկը կնոջ 7-րդ երեխան է եղել, նախկինում 2 երեխաները մահացել են, այս պահին կնոջ խնամքին միայն 1,5 տարեկան երեխան է, մյուս 3 երեխաներն առողջական խնդիրներ ունեն ու հատուկ խնամքի կենտրոնում են գտնվում:



Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018թ. փետրվարի 26-ին` ժամը 12:45-ին, ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է արական սեռի նորածնի դի։ Արտաքին զննությամբ դատաբժիշկներն արձանագրել են գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ:


Բացի այդ, բացակայել է նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը` ամբողջությամբ:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում:

 


loading...

Փակել