loading...

Հայկ Մարությանը գերազանցեց անգամ՝ Վլադիմիր Պուտինին



Դիտումներ ` 1516
Հայկ Մարությանը գերազանցեց անգամ՝ Վլադիմիր Պուտինին

Հայկ Մարությանը գերազանցեց անգամ՝ Վլադիմիր Պուտինին․․․

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն հրապարակել է Երեւանի ավագանու ընտրության քվեարկության նախնական արդյունքը, ըստ որի Իմ քայլը դաշինքն ստացել է քվեարկությանը մասնակցած 370365 քաղաքացիներից 294109-ի կամ 81.1%-ը:

Երկրորդ տեղում Բարգավաճ Հայաստանն է, որի օգտին քվեարկել է 25219 քաղաքացի կամ 7%:

Երրորդ տեղում Լույս դաշինքն է 18112 ձայնով կամ 5 տոկոսով: Այս երեք ուժերն էլ կկազմեն Երևանի ավագանին:



Նման ընտրություններ, թերևս, չի եղել աշխարհի և ոչ մի երկրում, երբ նման բարձր քաղաքական պաշտոնի քվեները դասավորվեն նման կերպ։

Իմ Քայլը դաշինքը՝ Հայկ Մարությանի գլխավորությամբ սահմանել է բացարձակ ռեկորդ։

Համեմատության համար վերցնենք օրինակ Ռուսաստանի Դաշնության օրինակը։

Հայտնի է, որ ՌԴ բազմամյա նախգահ Վլադիմիր Պուտինը մեծ հեղինակություն ունի իր երկրում և անհամեմատելի վարկանիշ իր մրցակիցների հանդեպ։

 


Ռուսաստանի նախագահի ընտրություններ, տեղի է ունեցել 2018 թվականի մարտի 18-ին, որտեղ ընտրված նախագան հավաքել է (76,69 %

Սակայն ի տարբերություն հայաստանում կայացած ազատ ու արդար ընտրությունների, Ռուսաստանում պատկերը բոլորովին այլ էր, ինչի արդյունքում բազմաթիվ բողոքի ցույցեր գրանցվեցին…

Իսկ Հայկ Մարությանը՝ Փաշինյանի աջակցությամբ, հավաքել է 81 տոկոսից ավելին…

Իհարկե այս համեմատությունն այնքան էլ տեղին չէ, բայց այդուհանդերձ հետաքրքիր օրինակ է։

https://newstime.am/?p=33585


loading...

Փակել