Hayeli.am-ը օրերս լուր էր հրապարակել, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիների համար վարձով տուն են ման գալիս՝ նրանց ապահով զինծառայության համար: Հրապարկմանը քիչ առաջ անդրադարձել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջինս ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է կատարել: «Պարոնայք, մեղմ ասած, անբարո հաշվարկ եք կատարել: Միգուցե ձեր չափորոշիչներով դա նորմալ է»-, գրել է նախորդ իշխանության երբեմնի մոլի պաշտպան խոսնակը։
Ինչ-ինչ նկատառումներով մենք այդ լուրին կրկին չենք անդրադառնում՝ վեր հանելով այլ մանրամասներ, ինչ վերաբերում է բարոյականության-անբարոյականության մասին իշխանության պաշտպանի դերում հանդես եկող Արծրուն Հովհաննիսյանի «դասերին», ապա առնվազն չենք կարող չտարակուսել՝ ինչպե՞ս կարող է բարոյականության մասին խոսել այն իշխանությունը, երբ սեփական որդու բանակ գնալու փաստը վերածում է համազգային շոուի, իսկ նույն իշխանությունը իր խոսափողների միջոցով շարքային հերոս Ռոբերտ Աբաջյանին դասում է անգիտակիցների շարքին։ Առհասարակ չափավորությունը, զսպվածությունը չէր խանգարի Արծրուն Հովհաննիսյանին։