Ծխելը պարզապես վատ սովորություն չէ, այն հիվանդություն է:
Այս մասին այսօր Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ասուլիսին ասաց «Զուարթ Ավետիսեան Օնանեան» առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի ավագ գիտաշխատող Արուսյակ Հարությունյանը:
Նրա խոսքով` օրենսդրական դաշտի հետ կապված խնդիրները կարգավորվել են, սակայն դեռևս թերի է ծխախոտային կախվածության դեմ բուժման ոլորտը:
«Ծխելը որակվել է վատ սովորույթ, մարդու ընտրություն, ապրելակերպի ընտրություն:
Սակայն հիմա ծխելը մնում է հիվանդություն, ցանկացած բժիշկ, բուժաշխատող դրան պետք է վերաբերվի այնպես, ինչպես հիվանդություն կբուժի, այսինքն՝ ախտորոշի, բուժի և այլն:
Այս մոտեցումը ՀՀ-ում ներդնելու համար 2014 թվականին մեր կենտրոնը ստացել է դրամաշնորհը և իրականացնում ենք, բժիշկներ կրթում՝ ծխախոտային բուժման առումով:
Երբ ծրագիրը սկսեցինք ուսումնասիրել, հասկացանք, որի ոլորտում ուսումնասիրություն չկա, թե ինչ կարծիքի են բժիշկներն, ինչ մոտեցումներ ունեն»,- ասաց Ավետիսյանը:
ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական Դավիթ Պետրոսյանն էլ ասաց, որ ծխախոտի դեմ պայքարի արդյունավետ միջոց է գների բարձրացումը. «Ամենաարդյունավետ մեթոդը ծխախոտի գնի բարձրացումն է, և Հայաստանում ծխախոտը 3-4 անգամ թանկանալու է այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերից սկսած»,- շարունակեց Պետրոսյանը: