Ինստագրամի օգտատերերն ու գլամուր հասարակությանը շատ լավ հայտնի Անուլը, ով ֆիթնես ակումբ ունի Երևանի էլիտար շենքերից մեկի առաջին հարկում, իսկ նրա ծննդյան տոնակատարությունների մասին խոսում է ամբողջ քաղաքը, հայտնվել է հերթական սկանդալի մեջ:
Իսկ հիմա մի քիչ «պատմություն»: Անուլը Հայաստանի ամենահայտնի սիրուհիներից մեկն է, այո, սիրուհի, ում
ունեցվածքի և հաջողությունների հետևում կանգնած է Կարեն անունով մի մեծահարուստ:
Այդ տղամարդը վճարում է նաև Անուլի պլաստիկ վիրահատությունների դիմաց և թմբլիկ ու ոչնչով աչքի չընկնող աղջկանից ստացել է ամբողջովին նոր պլաստմասե բարբի տիկնիկ: Դե Անուլն էլ ինչպես ցանկացած երախտապարտ մարդ, որոշել է փոխհատուցել իր հովանավորյալի ծախսերը և պատրաստվում է նրան երեխա պարգևել, հաշվի չառնելով անգամ այն հանգամանքը, որ իր սիրելին ընտանիք և երեխաներ ունի:
Իհարկե նա չէր կարող իր և երեխայի կյանքը վստահել հայ բժիշկներին և մեկնել է ԱՄՆ, որտեղ Կարենի համար լույս աշխարհ կբերի ԱՄՆ քաղաքացի երեխայի:
Օ բարքեր, օ աշխարհ…