NEWSPRESS.am-ի խմբագրություն քիչ առաջ զանգահարած քաղաքացին տեղեկացրեց, որ երեկ կեսօրից հետո միջադեպ է տեղի ունեցել հայ-վրացական սահմանի վրացական կողմում:
Հայ երիտասարդը, ով ընտանիքի հետ փորձել է սահմանն անցնել, լեզվակռվի է բռնվել սահմանապահների հետ, ինչին հաջորդ էլ է ծեծկռտուքը:
Ըստ ականատեսի՝ պատճառը եղել է այն, որ երիտասարդը սահմանապահներից հագալից վերաբերմունք է պահանջել:
Սա առաջին միջադեպն է դեսպան Սադոյանի նշանակումից հետո և, այսպես ասած, այն կարող է քննություն համարվել դեսպանի համար: