loading...

Հատուկ ռեժիմ. Կարեւոր տեղեկություն Ռուսաստան մեկնող Հայաստանի քաղաքացիների համար



Դիտումներ ` 2945
Հատուկ ռեժիմ. Կարեւոր տեղեկություն Ռուսաստան մեկնող Հայաստանի քաղաքացիների համար

ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի որոշ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից հայտնում են, որ խոսքը հետեւյալ քաղաքների մասին է՝Վոլգոգրադ, Եկատերինբուրգ, Կազան, Կալինինգրադ, Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Դոնի Ռոստով, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Սարանսկ, Սոչի:



Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաեւ ՀՀ քաղաքացիները, պարտավոր են  ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում,սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղեւորափոխադրող ավտոբուսների մուտքը,նշված ժամանակահատվածում խստացվելու է նաեւ միգրացիոն հսկողությունը:


«Հարգելի ՀՀ քաղաքացիներ, խնդրում ենք պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. հիշեք, որ անգամ փոքր    իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ»,-ասված է հաղորդագրությունում:

http://www.lragir.am/index/arm/0/politics/view/175699


loading...

Փակել