loading...

Հարություն Մովսիսյանի հայտարարությունը



Դիտումներ ` 5536
Հարություն Մովսիսյանի հայտարարությունը

Հունիսի 10-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը, ով մշտապես աչքի է ընկնում իր կենսուրախությամբ, ինքնազգացողության վատացման պատճառով դիմեց բժշկի: Բժիշկների անհապաղ ընդունած որոշումը մեկն էր՝ պետք է անմիջապես ստենտավորել սրտի անոթը: «Նախորդող օրերին կրծքավանդակումս երկու անգամ այրոց և ցավեր զգացի, բայց այդ ամենը կապում էի նրա հետ, որ գուցե անառողջ կամ հին սնունդ եմ օգտագործել, սխալ սննդակարգ ունեմ: Մտածում էի՝ ստամոքսս է ցավում: Հատկապես, որ այդ պահին Աբովյանում էի՝ խնջույքի: Շտապօգնություն եկավ ու ասացին, որ սիրտս լավ վիճակում չի, բայց չհավատացի, վստահ էի, որ ստամոքսի խնդիր է: Բայց քանի որ նույնը կրկնվեց հաջորդ օրը, կասկածեցի… Ցերեկը՝ ժամը 13:00-ին, գնացի բժշկի, ժամը 15:00-ին ինձ արդեն վիրահատում էին, ամեն ինչ այդքան լուրջ էր»,-Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրել է արդեն իսկ նկարահանման հրապարակում գտնվող Հարություն Մովսիսյանը:


loading...

Փակել