loading...

Հարուստի տղա է, սա էլ կմարսի,իր հայրը հո չի թողնելու,որ իր տղայի մատը փուշ մտնի



Դիտումներ ` 1962
Հարուստի տղա է, սա էլ կմարսի,իր հայրը հո չի թողնելու,որ իր տղայի մատը փուշ մտնի

Բոլորս իհարկե հիշում ենք,Գյումրիում հուլիսի 11 ին տեղի ունեցած ողբերգական վրաերթը,որի հետևանքով մի տղա հազիվ էր փրկվել 
իսկ 23 ամսյա Արփինե Մանուկյանը և նրա ամուսինը 30-ամյա Մելսիկ Ղազարյանը ի ցավ բոլորին մահացել էին,Արփինեն ըստ տեղեկությունների տեղափոխվել էր հիվանդանոց
և այնտեղ գիտակցության չգալով մահացել էր հիվանդանոցում,իսկ նրա ամուսինը Մելսիկ Ղազարյանը վրաերթի պահին մահացել էր տեղում:Ամուսինները ընդամենը անցնելիս են եղել փողոցը,արդեն երբ հասել են մոտակա մայթին,Opel մակնիշի սույն համարանիշներով 15 XX 550 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վազգեն Սարգսյան փողոցում դաժանաբար վրաերթի է ենթարկել այս երկու դեռ նոր ամուսնացած ցույգին:Վարորդը ըստ տեղեկութությունների 20 ամյա Ալբերտ Խանոյանն է եղել:

Այս աղմկահարույց,դաժան,և ցավալի լուրը շատ արագ տարածվեց հատկապես լրատվական կայքերում,բայց կան տեղեկություններ,որ ապատեղեկատություններ էլ են եղել,
Արփինեն նոր էր ամուսնացել և դեռ հղի չէր,այսօր մեզ հետ զրույցում նշեց Արփինեի ավագ քույրը Աննա Մանուկյանը:

Չնայած դեպքի առթիվ Աննաի հետ զրուցելը փոքր ինչ անհարմար էր այսօր և դժվար նրա համար,սակայն նա չմերժեց մեզ և ցանկացավ նոր բացահայտումներ անել,և ի լուր այլ լրատվամիջոցների ցանկացավ նշել հատկապես որ Արփինեն ամուսնացել էր 5 ամիս առաջ և դեռ հղի չէր,և մեզ հետ զրույցում նշեց որ կցանկանա,որ ճիշտ տեղեկություններ հրապարակվեն:

Աննա դուք Արփինե Մանուկյանի ազգականն եք?
-Ես Արփինե Մանուկյանի ավագ քույրն եմ

Ընտանիքում էլի քույր եղբայր
-2 քույր էլ ունեմ

Ինչպես տեղեկացաք դեպքի մասին
- Զանգեցին հիվանդանոցից,և հայտնեցին լուրը

Աննա մենք տեղյակ ենք,որ դեպքի հետևանքով հատկապես Ձեր հայրիկը շատ ծանր վիճակում է
-Ծանր վիճակում է,և չգիտեմ թե հետո ինչ կլինի

Աննա հնարավորինս կարճ կձևակերպեմ իմ հարցերը Ձեր վիճակից դուրս գալով
-Հավատացեք սա էլ մեծ բան է,որ ասյքանը Ձեզ պատմում եմ այս պահին,նոր ենք եկել գերեզմաններից:

Տեսա մեկնաբանություն որտեղ դուք նշել էիք,որ կատարվածի հեղինակը,հարուստի լակոտ է,և միայն նման բաների ընդունակ ինչ կասեք այս մասին:
- Ես առանձնապես դեռ տեղեկություններ չունեմ,միայն իմացածս այն է,որ մի քանի անգամ նման դեպքերի հեղինակ է,բանակ չի ծառայել,հարուստի տղա է,
սա էլ կմարսի,իր հայրը հո չի թողնելու,որ իր տղայի մատը փուշ մտնի:Արայժմ տեղեկություններս քիչ են,այդ սրիկայի վերաբերյալ,ես այլևս կորցնելու բան չունեմ,կորցրել եմ թանկ էակի:
 



Շնորհակալություն Աննա այսքան մեզ հետ զրուցելու համար,հուսամ մեղավորները կպատժվեն և չնայած ինչպես դուք եք ասում հարուստի տղա է այս անգամ էլ հայրը կփրկի նրան,
հավատանք որ նման բան չի լինի և մեղավորը թեկուզ բանակ չի ծառայել,և նման այլ դեպքերի հեղինակ է ինչպես նշեցիք դուք կպատժվի օրենքի ողջ խստությամբ:
-Հուսանք,չնայած այնքան էլ ես մեծ հույսեր չեմ կապում:

Սիրելի ժողովուրդ,խնդրում ենք ընթերցումից հետո տարածել սույն հոդվածը,որպեսզի բոլորը իմանան իրականությունը,և թեկուզ ինչպես Աննան մեզ հետ զույցում նշեց որ այս
 սրիկան հարուստի տղա է ով դարձել է երկու անմեղ դեռ նոր ամուսնացած և բավականին կիրթ այս զույգերի մահվան պատճառը,իր հարուստ հայրիկը չկարողանա այս անգամ էլ,
անմեղացնել և փրկել իր որդուն,այս դաժան դեպքի հեղինակը դառնալուց հետո,թող հաղթի արդարությունը,և մեղավորը պատժվի օրենքի ամբողջ խստությամբ,իսկ հոդվածի վերջում,առանց ավելրոդ խոսեքրի բայց ի սրտե ցավակցում ենք Արփինեի և Նելսիկի ընտանիքի անդամներին:

Երջանիկ զույգեր էին,սիրով ապրում էին,շատ նպատակներ ու  երազանքներ ունեին,որ այդպես էլ մնացին անկատար:

 

loading...

Փակել