Որդիս 25 տարեկան է:
Մի քանի օր առաջ տուն եկավ մի երիտսարդ գեղեցկադեմ աղջկա հետ և հայտնեց, որ այդուհետ այդ աղջիկը պետք է մեզ հետ ապրի, նրանք որոշել են ամուսնանալ, քանի որ հղի է:
Ես զարմանքից քար կտրեցի, դա շոկ էր ինձ համար:
Մինչ այդ ես չգիտեի, որ իմ տղան ընտրած աղջիկ ունի:
Իմ որոշումը միակն էր, եթե որդիս համոզված է, որ դա իր երեխան է և սիրում է այդ աղջկան, ես չեմ ընդդիմանա:
Բայց ամուսինս ոչ մի կերպ չի ընդունում նրան և կտրականապես դեմ է, որ նա մեզ հետ ապրի, նրան համարում է անբարո աղջիկ:
Ես մնացել եմ երկու քարի արանքում. մի կողմում ամուսինս է, մյուս կողմում տղաս, նրա սիրած աղջիկն ու իմ թոռնիկը;
Տղաս ներկա պահին կայուն աշխատանք չունի, նրանք չեն կարող վարձով ապրել:
Հայր ու որդի դուրս են եկել իրար դեմ:
Խնդրում եմ մի խորհուրդ տվեք: