Հարաբերությունները որպես սթրես. 5 պահ, որոնք ձեզ մտահոգում են
Կատարյալ հարաբերություններ չեն լինում: Երբեմն այն, ինչ կողքից մանրուք է երևում, ներսից կարող է մեծանալ և դառնալ սարի չափ: Ահա մի քանի իրավիճակ, որոնք նյարդայնացնում են:
Նա երբեք չի շնորհավորում ձեր տարելիցը սոցցանցերում
Սակայն ձեր դեմքին ասում է, որ սիրում է: Կարծում եք, ուրիշները պարտադիր պետք է իմանա՞ն, որ դուք 3 տարի է ամուսնացած եք:
Նա չի կարողանում նվերներ ընտրել
Այո, նա չի կազմակերպում մեծ միջոցառումներ, սակայն եթե դուք նրան ուղարկում եք ձեզ դուր եկած պայուսակի հղումը, նա անպայման կգնի այն ձեր համար:
Երբեմն դուք բարկացած եք պառկում քնելու
Սակայն քնել և արթնանալ պայծառ մտքով ավելի լավ է, քան հարաբերություններ պարզել մինչև առավոտյան 5-ը և աշխատանքի գնալ ծանրացած գլխով:
Երբեմն դուք տարբեր եք ընթրում
Եվ տարբեր ժամերին: Նա իր հետ սրճարանից բերել է չինական ուտելիք, դուք մեկ ժամից վերջացրել տնական ապուրը: Եվ ի՞նչ: Տեխնիկապես դուք մենակ չէիք ուտում, այլ գտնվելով նույն բնակարանում:
Ձեզ տարբեր ֆիլմեր են դուր գալիս
Կամ սերիալներ: Կամ հեռուստաշոուներ: Սակայն դուք ոչինչ չեք կորցնում, քանի որ ձեզ ավելի լուրջ բաներ են միավորում: