Քիչ առաջ մամուլի ասուլիս է հրավիրել ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով ներկայացրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության օրակարգը սետղծված ներքաղաքական իրավիճակում: Շարմազանովը նշել է, որ ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցությունը հանդիպել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի եւ փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ, որի արդյունքում որոշվել է.
ա/ ՀՀԿ խմբակցությունը սեփական վարչապետի թեկնածու չի առաջադրելւ:
բ/ Խմբակցությունը մինչեւ քվեարկությունը կորոշի, թե առաջադրված թեկնածուներից ում օգտին կքվեարկի:
«Մենք չենք առաջադրի թեկնածու։ Ում կքվեարկենք՝ կապված է, թե ովքեր են առաջադրված և ինչ ծրագրով հանդես կգան», ֊ հայտարարել է Շարմազանովը։
Հիշեցնենք, խորհրդարանը մայիսի 1-ին նշանակված հատուկ նիստում նոր վարչապետ է ընտրելու: Փաշինյանը կոչ է անում խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական պատգամավորներին, նաեւ հորդորում է ճնշում գործադրել նրանց վրա, որպեսզի նրանք ձայն տան, իր բնորոշմամբ, ժողովրդի՝ ցուցարարների աջակցությունը վայելող վարչապետի թեկնածուին: