Այս աղցանը հարմար է թե՛ ձեր գեղեցիկ երեկոն կազմակերպելու սիրելիի հետ, թե՛ ինքներդ ձեզ մի փոքրիկ հաճույք պատճառելու համար:
Ձեզ հարկավոր է՝
մանդարին`2 հատ:
կիվի - 4 հատ
մեղր - 2 թեյի գդալ
կիտրոնի հյութ - 2 թեյի գդալ
ընկույզ - ըստ ճաշակի
թարմ անանուխ, նռան հատիկներ՝ ըստ ճաշակի
Պատրաստման ձևը՝.
Լվանալ կիվիները, կեղևազրկել, խորանարդաձև կտրատել: Մաքրել մանդարինները, բաժանել շերտերի, հեռացնել կորիզները եւ կտրատել: Խառնել կիտրոնի հյութն ու մեղրը աղցանի վրա և խառնել: Վերջում ավելացնել ընկույզները, նռան հատիկները: Զարդարել անանուխի տերևներով:
Բարի ախորժակ