Ի՞նչ են հասկացնում Ադրբեջանին, եւ ինչու Իրանի միջոցով: Բանն այն է, որ Ադրբեջանը վերջին ամիսներին սկսել է աջ ու ձախ «հրթիռներ» ճոճել: Խնդիրն այն է, որ այդ ճոճը միայն Հայաստանի կամ Արցախի դեմ չէ: Բոլորն են հասկանում, որ պատերազմը ռեգիոնը վերածելու է հրաբխի: Դա պետք չէ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, տարբեր պատճառներով, եւ պետք չէ Իրանին:
Թոֆիկ Զուլֆուղարովը բավական դիպուկ է ընկալել, որ Բաքվին հասցվում է Մինսկի խմբի համանախագահների եւ Իրանի համատեղ հարվածը, ինչին դիմակայելուն չի օգնի անգամ Բաքու շտապած Էրդողանը:
Հատկանշական է նաեւ, որ Ալիեւը հարվածը ստանում է ՆԱՏՕ Վեհաժողովին, ու նաեւ Թրամփ-Պուտին առաջիկա հանդիպմանն ընդառաջ: Բաքվին թերեւս հասկացնում են, որ հրթիռներ ճոճելով միջազգային օրակարգ փոխելու հավակնությունը մեղմ ասած վտանգավոր է: