..Համակերպվեցի՜, չնմանվեցի՜, բարձրում մնացի...
Քեզնից շատ բաներ սովորեցի: Դու, որքան տվել ես ինձ վատը, կրկնակի անգամ լավն ես սովորեցրել:
Քեզանից ես սովորեցի, որ պետք չի հեռանալ որոշող մարդու հետևից գոռալ, չէ՞ որ նա այնուամենայնիվ որոշել է հեռանալ...
Սովորեցի լուռ հետևել անծանոթ ճանապարհ ընտրած ոտքերի ձայներին, որոնք գնալով խլանում էին ականջիս, սովորեցի այդ ժամանակ լռել , արցունքներս ափերովս սրբել, բայց չհամարձակվել ինչ-որ բառ արտաբերել, ինձ չցածրացնել...
Իմացա, թե ոնց են ամեն ինչի վրա հանգիստ թքած ունենում, ոնց են իրանց կամքը թելադրում՝ անտեսելով զգացածը, իսկ եթե չեն համաձայնում, հանգիստ թողնել մենակ...Այո՜, դա սովորեցի, բայց չհամարձակվեցի կիրառել և ոչ մեկի դեպքում...
...Ես չչարացա՜, քո նման չդարձա՜, ես չթերացա՜...
Ես հարմարվեցի, գերադասեցի չհետաքրքրվել ու չիմանալ ավելին, ինչն ինձ կցավեցներ, ես խելագար ձևանալու մեջ հմտացա, չփորձեցի վերցնել բջջայինս ու հավաքել ինձ համար հարազատ դարձած ու անգիր արած համարը...կարողացա շպրտել բջջայինս մի կողմ, աչքիցս բավականին հեռու, սովորեցի չսպասել ոչ մի քայլի, որից ,հնարավոր է, կերջանկանայի կամ ժպիտ կերևար դեմքիս, սովորեցի չսպասել զանգիդ, որի ներքո հնչում էր հոգեհարազատ մի երգ..վերջինս ականջիս հասնելու դեպքում մեջս տակնուվրա էր լինում ամենը ու կրկին զգացվում էր դասավորման կարիք, նորից միտքս էր գալիս անցածը ու էլի՜...թու՜հ, էլի քո դեմքը, քո միմիկաներն ու ձայնը...սղոցում է ուղեղս..ատում եմ...բայց արդեն ոչի՜նչ..չեմ զգում բացարձակ ոչինչ..
Ես սովորեցի նաև անզգայանալ, քո հանդեպ ու քո հորինած սիրո հանդեպ կարծրանալ...
...Ուժ ստացա, ես քեզ մոռացա՜, չանհանգստացա՜...
Սովորեցի «ես»-իս մոտ թուլանալ, բացվել, հանգստանալ..սովորեցի ինքս ինձ բացատրություններ տալ արարքներիս համար, հակառակվել երբեմնի սրտիս, բղավել նրա վրա, միաժամանակ զղջալ, բայց մնալ հպարտ՝ ասելով.« Դա էր ճիշտը, չթուլանաս, չհանձնվես, չհալվես, վերջապես սառել ես»:
Ու ինձ համար ռեֆլեքսի նման մի բան դարձավ առավոտյան վեր կենալ զուտ զարդուցիչիս զանգից, ժպտալ բացվող օրվա հետ , քայլերս ուղղել խոհանոց, սուրճ պատրատսել, նստել պատուհանագոգին ու վայելել, ու չմտածել ոչ մեկի մասին, ինձ ազատ համարել, խորը շունչ քաշել ու ապրե՜լ..Գրո՜ղը տանի, ապրե՜լ...
Ոմանց նման չունեմ թմրանյութ, չունեմ կախում, տիրապետվում եմ , ու ինձ արժանի չեմ համարում ոչ մեկին...Պատճառը մեկն է. տառապելու ժամանակ չունեմ, շատ սեր տալու, չնչինը ստանալու տարբերակ չունեմ, քեզ չգտնելու , միշտ փնտրելու մտադրություն չունեմ...Ես նոր կյանք ունեմ ու այն ապրում եմ....
...Ու ես ապրեցի՜, ադապտացվեցի՜, քեզ չհիշեցի՜...
loading...