«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն այլևս նախկին ջանասիրությամբ լոբբինգ չի անելու վարչապետ Կարեն Կարապետյանի համար։Սերժ Սարգսյանին հաջողվել է հասնել նրան, որ Սամվել Կարապետյանին իր անելիքի սահմանների մասին ասեն Մոսկվայից։ Ռուսաստանի պատկան մարմինները Սամվել Կարապետյանին հայտնել են, որ իրենք անարգել աշխատում են Սերժ Սարգսյանի հետ և չեն ցանկանում 2018 թվականից հետո ևս փոխել ստատուս-քվոն։
Միաժամանակ, Սամվել Կարապետյանը, կարծես թե, երաշխիք է ստացել, որ Կարեն Կարապետյանը ներգրավված է լինելու իշխանության մեջ, իսկ նա իր ներդրումներով ու տնտեսության մեջ մասնակցության դիմաց քաղաքական որոշումներում կարող է հավակնել համեստ ձայնի իրավունքի:
Մանրամասները՝ Ժամանակ թերթի այսօրվա համարում: