loading...

Հակաքաղցկեղային դիետայի 5 գլխավոր կանոններ



Դիտումներ ` 725
Հակաքաղցկեղային դիետայի 5 գլխավոր կանոններ

Հակաքաղցկեղային դիետայի 5 գլխավոր կանոններ

 

Սնունդը հսկայական ազդեցություն է գործում արտաքին տեսքի, ինքնազգացողության և ամբողջ օրգանիզմի վիճակի վրա: Առողջ սննդի սկզբունքների օգտագործումն ապահովում է ոչ միայն լավ ինքնազգացողություն, այլ նաև դառնում է շատ հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի կանխարգելման արդյունավետ տարր, հայտնում է Fullpicture-ը:

Ինչու˚ է սնունդն այդքան կարևոր առողջության համար:

Պարզվում է, որ դիետան, որը մարդու օրգանիզմին չի ապահովում ստանալու բոլոր անհրաժեշտ սննդարար նյութերը, հանգեցնում է իմունիտետի անկման: Բնական պաշտպանական մեխանիզմի բացակայությունը հանդիսանում է այն գործոններից մեկը, ինչի պատճառով առաջանում են մուտանտ բջիջներ, որոնք էլ դառնում են չարորակ ուռուցքների առաջացման պատճառ: Այդ պատճառով էլ շատ կարևոր է իմանալ, թե ինչ մթերքներ ենք մենք ուտում, և ինչպես ենք այն պատրաստում:

1. Հակաքաղցկեղային դիետայի ամենակարևոր կանոնը տապակած և չափից շատ վերամշակած ուտելիքից հրաժարվելն է, ինչն հարուստ է վնասակար հագեցած ճարպերով: Հարկավոր է օգտագործել մեծ քանակությամբ հում մրգեր և բանջարեղեն:

5 основных правил антираковой диеты-2

2. Հակաքաղցկեղային դիետայի սննդամթերքների մեջ են մտնում ցիտրուսները` մանդարին, նարինջ, կիտրոն, ինչպես նաև հատապտուղները` սևապտուղ արոսենի, սև հաղարջ, մոշ: Հակաքաղցկեղային են նաև կանաչ թեյը, սխտորը, դարչնագույն բրինձը և ձուկը:

5 основных правил антираковой диеты-3

 

3. Մեր սեղաններին հաճախակի պետք է բանջարեղեն և մրգեր լինեն, այդ թվում՝ սպանախ, գազար, բրոկոլի, բազուկ, լոլիկ: Այդ ամենը գերադասելի է ուտել հում վիճակում:

5 основных правил антираковой диеты-4

4. Կաթնամթերքներից օգտակար է օգտագործել կեֆիր, յոգուրտներ և թան:

5 основных правил антираковой диеты-5

5․ Կարևոր է նաև ֆիզիկական ակտիվությունը, ինչը զուգակցելով առողջ սննդի հետ կօգնի երկար տարիներ պահպանել լավ առողջություն և ֆիզիկական գերազանց վիճակ:

5 основных правил антираковой диеты-6


loading...

Փակել