loading...

ՀՀ նոր ոստիկանապետ Վալերի Օսիպյանի կենսագրությունը



Դիտումներ ` 4171
ՀՀ նոր ոստիկանապետ Վալերի Օսիպյանի կենսագրությունը

Ներկայացնում ենք ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի կենսագրությունը:

Ծնվել է 1970թ. ապրիլի 17-ին Աշխաբադ քաղաքում:

2000թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը` «իրավագիտություն» մասնագիտությամբ /հեռակա ուսուցմամբ/:

25.05.1988 - 21.12.1990 թթ. ծառայել է զինված ուժերում,

17.05.1991 - 16.07.1992 թթ. Երևանի Օրջոնիկիձեի շրջանի ՆԳ բաժնի միլիցիոներ,

 



16.07.1992 - 12.01.1994 թթ. Երևանի ՆԳ վարչության ՊՊԾ գումարտակի միլիցիոներ,

12.01.1994 - 26.10.1994 թթ. Երևանի ՆԳ վարչության ՊՊԾ գումարտակի ջոկի հրամանատար,

26.10.1994 - 09.12.2009 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդում զբաղեցրել է տարբեր պաշտոններ,

09.12.2009 - 28.06.2012 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատար,

28.06.2012 - 01.10.2012 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ,

 


01.10.2012 – 10.05.2018 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ:

10.05.2018 – ՀՀ Նախագահի 10.05.2018 թ. հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին:

Պարգևատրվել է ՀՀ Նախագահի հրամանագրերով. 2009 թ.՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։

2015 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Պարգևատրվել է նաև ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների կողմից տրված մի շարք մեդալներով և կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի երկու որդի։

http://www.yerkir.am/news/view/149775.html


loading...

Փակել