loading...

ՀՀ նախագահի թեկնածուն Հայաստանում էր. արտառոց անուն էլ կա



Դիտումներ ` 1124
ՀՀ նախագահի թեկնածուն Հայաստանում էր. արտառոց անուն էլ կա

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն առնվազն երեկ չէ առաջին օրվա դրությամբ Հայաստանում էր և դիվանագիտական համարներով ավտոմեքենայով ակտիվ ուղևորությունների ու հանդիպումների մեջ:



Հիշեցնենք. մամուլը տեղեկացրել էր, որ նա ևս դիտարկվում է ՀՀ չորրորդ նախագահի հնարավոր թեկնածուների թվում: Շրջանառվում են նաև այլ անուններ՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի և այլոց:


Երեկ ՀՀԿ-ի շարքերում հոլովվում էր նաև Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի անունը։ Որքան էլ արտառոց լինի այս անունը, սակայն քաղաքական դաշտում մի մեծ թիմի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին մերձ շրջանակների համակրանքն Արմեն Գևորգյանի կողմն է»:

http://operativ.am/?p=258162&l=am


loading...

Փակել