ԱՄՆ-ն ծանուցել է Հայաստանի կառավարությանը Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին:
Այս մասին «Հայկական ժամանակ» թերթի հարցմանն ի պատասխան հայտնել են Երեւանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից:
Ի՞նչ քայլեր են ձեռնարկում ՀՀ իշխանությունները՝ պատժամիջոցներից զերծ մնալու համար: ՀԺ-ի լրագրող Արշալույս Մղդեսյանը զրուցել է ՊՆ-ի ներկայացուցչի, ֆինանսների նախարարի եւ մի քանի այլ իրավասու պաշտոնյաների հետ:
http://operativ.am/?p=262231&l=am