Այս օրերին իրավապահների տեսադաշտում են հայտնվել գրեթե բոլոր Հանրապետականները եւ նախկին իշխանությունների ներկայացուցիչները։ Այսօր տեղեկացրինք, որ ԱԱԾ-ն այցելել է Հովիկ Աբրահամյանի՝ Մխչյան գյուղում գտնվող հայրական տուն, խուզարկություն են կատարել։
Քիչ առաջ տեղեկացանք, որ իրավապահներն օրեր առաջ հարցաքննության են հրավիրել նաեւ Կրթության եւ գիտության նախկին նախարար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին։ Հարցը վերաբերել է ԿԳՆ նախարար աշխատած շրջանին, նրան հրավիրել են որպես վկա։
Ինքը՝ Արմեն Աշոտյանը այս մասին ակնարկել է իր ֆեյսբուքյան էջում, տեղեկացնելով, որ արձակուրդ է գնում եւ գրելով․