loading...

Google Chrome-ը կսկսի արգելափակել կպչուն գովազդը



Դիտումներ ` 448
Google Chrome-ը կսկսի արգելափակել կպչուն գովազդը

Google կորպորացիան, որը պատկանում է Alphabet-ին, հայտնել է, որ 2018-ին Chrome բրաուզերում կներդնի կպչուն ինտերնետային գովազդի արգելափակումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կորպորացիան հայտնել է, որ կայքերի տերերին կառաջարկի Ad Experience Reports գործիքը, որը նրանց կօգնի հասկանալ, թե որ գովազդն է համարվում ընդունելի ու ինչպես կարելի է կարգավորել  ստանդարտներին չհամապատասխանող գովազդի հետ կապված խնդիրները։

 

 


Գովազդի որակի ստանդարտները կօգնի որոշել «Լավագույն գովազդի համար կոալիցիան», որի մեջ ընդգրկվել են Google, Facebook, News Corp, Interactive Advertising Bureau (IAB), Procter & Gamble եւ այլ ընկերություններ։

Մասնավորապես անընդունելի է համարվելու ավտոմատ կերպով տեսանյութեր միացնող գովազդն ու ժամանակի հակադարձ հաշվարկով գովազդային հայտարարությունները։

 Google–ը հույս ունի , որ այս խստացումները կօգնի ավելացնել այն օգտատերերի քանակը, որոնք փորձելով ազատվել կպչուն գովազդից, ադբլոկեր են տեղադրում՝ արգելափակելով բոլոր գովազդները։  

loading...

Փակել