loading...

Գլուխը պատին ա տալիս. Սարոյանը մեղադրու՞մ է Սարգսյանին



Դիտումներ ` 1413
Գլուխը պատին ա տալիս. Սարոյանը մեղադրու՞մ է Սարգսյանին

ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը համաձայն չէ այն պնդումների հետ, որ Հայկազ Բաղմանյանն ազատվել էր նախկին պաշտոնից, որովհետև չարաշահումներ էր կատարել.«Էդ մեղադրողը ղալաթ ա անում, գլուխն էլ պատին ա տալիս։

Թող գնան, իրա դեմ ասեն։ Բոլորդ էլ շատ լավ հասկանում եք՝ ինչի մասին ա խոսքը, ուղղակի սթից խոսում եք, գողացավ, չէ մի` բռնեց սպանեց, վամպիր ա»,-հավելել է Սարոյանը:



Հիշեցնենք, որ Բաղմանյանի աշխատանքային թերացումների մասին խոսել է անձամբ նախարար Վիգեն Սարգսյանը, երբ խոսել է նրա պաշտոնանկության պատճառների մասին. «Հ. Բաղմանյանը զեկուցագիրը ներկայացրել է իմ հորդորով:


Պատճառը՝ աշխատանքային մի շարք պայմանավորվածությունների չկատարումն ու թերացումն է», — նշել էր նախարարը դեռևս 2017 թվականին:

Սեյրան Սարոյանի խոսքերից կարելի է ենթադրել, որ նա համաձայն չէ նաև պաշտպանության նախարարի գնահատականի հետ:

http://politik.am


loading...

Փակել