loading...

Գիտնականներ Հիմնականում ամուսնալուծվում են երեք տարվա համատեղ կյանքից հետո



Դիտումներ ` 341
Գիտնականներ Հիմնականում ամուսնալուծվում են երեք տարվա համատեղ կյանքից հետո

Փորձագետները պատմել են ամուսնության բարդ փորձաշրջանների մասին։ Նախկինում հոգեբանները ամուսիններին նախազգուշացնում էին յոթամյա հարաբերությունների ճգնաժամի մասին, սակայն այսօր զույգերի փորձությունը շատ ավելի շուտ է սկսվում, հայտնում է Svopi-ն։



Փորձագետների խոսքով ընտանիքում առաջին լուրջ տարաձայնությունները սկսվում են ոչ թե յոթ, այլ երեք տարվա համատեղ կյանքից հետո։ Հոգեբանների տվյալներով ժամանակակից հաարակությունում երեք տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծությունները հինգ անգամ ավելի հաճախ են, քան յոթ տարվա ամուսնալուծությունից հետո։ Տարաձայնությունների հիմնական պատճառը կարիերան ու երեխաներն են, նաեւ տղամարդու ու կնոջ դերերի վերաբաշխման միտումը։ Ըստ վիճակագրրության՝ ընտանեկան զույգերի 21 տոկոսը ապահարզանի է դիմում 2-4 տարի հետո, ընդ որում 12 տոկոսը խզում է հարաբերությունները արդեն մեկ տարվա համատեղ կյանքից հետո։ Ամուսինները, որոնք միասին հաղթահարել են առաջին յոթ տարիները, բաժանվում են միայն 3 տոկոս հավանականությամբ։ Սոցհարցումների ընթացքում փորձագետները պարզել են, որ դեպքերի 42 տոկոսում ամուսնալուծության պատճառը երեխաներն են լինում, ընդ որում 30 տոկոսը խոստովանել է, որ եթե չլինեին երեխաները, իրենք վաղուց ամուսնալուծված կլինեին։ Հարցման մասնակիցների մեկ երրորդը հավատում է, որ մեր օրերում ընտանիքը պահպանելն ավելի դժվար է, քան մեկ սերունդ առաջ։

loading...

Փակել