Ռեհանը շատերի սիրելի կանաչին է:
Դաշտանային ցավերի, հոդացավերի, ստամոքսի ցավերի դեպքում 1 լիտր եռացրած ջրին ավելացնել 1 բաժակ մանր կտրատված ռեհան և ընդունել 50-70 մլ օրը 2 անգամ:
Ռեհանի օգնությամբ կարելի է ազատվել պզուկներից, արագացնել վերքերի ապաքինումը:
Ռեհանից թուրմ պատրաստել և մաքրել դեմքը, վերքերը:
Ռեհանի օգնությամբ կարելի է բուժել ռևմատիզմը:
Ռեհանի թարմ տերևները պահել սպիրտի մեջ 10-15 օր, ամեն օր թափահարել և որոշ ժամանակ թողնել արևի տակ: Հիվանդ հատվածները օրը 2 կամ 3 անգամ մերսել այդ թուրմով:
Ռեհանը կարելի է օգտագործել թարմ վիճակում աղցանների մեջ: