loading...

Գիշերը խուզարկություն է կատարվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի բնակարանում



Դիտումներ ` 2958
Գիշերը խուզարկություն է կատարվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի բնակարանում

Մեր տեղեկություններով, ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ գյուղում տեղի ունեցած դեպքով երեկ գիշերը խուզարկություն է կատարվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հայրական տանը, որտեղ նաեւ նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանն է ապրում:

Հիշեցնենք, որ այդ օրը անհայտ անձինք ծեծել են բողոքող ցուցարարներին, որոնք ցանկացել են ճանապարհ փակել: Ապա կրակոց են արձակել ցուցարար քաղաքացիներից մեկի ուղղությամբ: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ցուցարարների վրա հարձակվողներին ղեկավարել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը: Շրջանառվում էր նաեւ քաղաքապետի անունը:

 



Այս դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ): Մայիսի 17 որոշում է կայացվել՝ Մասիս քաղաքի բնակչին՝ Ս.Կարապետյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում: Մեր տեղեկություններով, նրա բնակարանում եւս խուզարկություն է կատարվել:

 


Մեր զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը միայն ասաց, որ քրեական գործով շարունակվում են կատարվել տարբեր քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով եւ դրա շրջանակներում միջնորդություններ են ներկայացվել խուզարկություններ կատարելու վերաբերյալ:

http://www.armtimes.com/hy/article/137716


loading...

Փակել