loading...

Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ է արձակվել



Դիտումներ ` 393
Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանավորումը վերացնելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառման վերաբերյալ՝ տեղեկացրել է Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ռազմական դրության, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի՝ առողջական վիճակով պայմանավորված դատական նիստերին ներկայությունն ապահովելու անհնարինությունը, ի հավելումն այն հանգամանքի, որ այս փակուղային ու անորոշ ժամանակով ձգվող պրոցեսները կրիտիկական կարող են լինել Խաչատրյանի կյանքի և առողջության համար, և նա անհապաղ բժշկական օգնության կարիք ունի, պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ»,- հայտնել է նա՝ նշելով, որ այս պահին ձեռնպահ են մնում հավելյալ մեկնաբանություններից:

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է ծանր հետևանքներ առաջացնելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար:

Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է 2019 թ. օգոստոսից:



loading...

Փակել