«Ժողովուրդ ջան, այս սառը եղանակից չտխրեք, հունիսի 17-20-ին հարավից ակտիվ տաք հոսանքներ են ներթափանցելու, օդի ջերմաստիճանը այսօրվա նկատմամբ բոլոր մարզերում բարձրանալու է 5-6 աստիճանով, արդեն հունիսի 20-ին Երևանում կունենանք +35 աստիճան տաքություն»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։