«Հայկական ժամանակը» գրում է. «Երևան քաղաքի Տերյան փողոցի վրա՝ Խնկո Ապոր անվան գրադարանի հարևանությամբ, ակտիվ շինաշախատանքներ են ընթանում: Գրադարանի շենքի աջ անկյունում մոտ 50 քմ տարածքի վրա պատեր են կառուցվում, տեղադրվել են մետաղական կոնստրուկցիաներ:
Երբ «Հայկական ժամանակ»-ի լրագրողը տեղումաշխատող բանվորներից հետաքրքրվել է, թե ինչ են կառուցում, նրանք զարմացած ասել են, թե տեղյակ չեն՝ իրենք ինչ են կառուցում:
Մեր տեղեկություններով՝ կառուցապատում իրականացնողը կապ ունի Երևանի նախկին քաղաքապետ, կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հետ:
«Հայկական ժամանակ»-ի լրագրող Տիրայր Մուրադյանը դիմել է Երևանի քաղաքապետարան և Երեւանի Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժին: Ինչ է կառուցվում Խնկո Ապոր անվան գրադարանի հարեւանությամբ»