Facebook-ում վերջին նորությունները ցուցադրող նոր ալգորիթմ է հայտնվել
Facebook-ում վերջին նորությունները ցուցադրող նոր ալգորիթմ է հայտնվել: Այս մասին հաղորդում է Life-ը:
Նոր ֆունկցիան կհայտնվի աստիճանաբար: Այն փորձարկվում է Մեծ Բրիտանիայում եւ Խորվաթիայում:
Facebook-ի բջջային հավելվածի վերին հատվածում տեղակայված հրթիռների նշանները թույլ են տալիս ցուցադրել ավելի հետաքրքիր (Facebook-ի տեսանկյունից) էջերն ու օգտատիրոջ ընկերների հրապարակումները: Ըստ Mashable-ի՝ դրանք հիմնականում տեղական նորություններ են: Նոր գործառույթի աշխատանքը նման է Instagram Explore-ի գործառույթին:
Սա նորությունների ցուցադրությունն այլ կերպ կազմակերպելու՝ Facebook-ի առաջին փորձը չէ: Սոցցանցն առայժմ որեւէ կերպ չի մեկնաբանել նորարարությունը: